ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հովիկ Աբրահամյանի արտաշատյան «խաղերը»

Հովիկ Աբրահամյանի արտաշատյան «խաղերը»
10.11.2017 | 10:07

ՏԻՄ ընտրությունների ելքը խիստ կանխատեսելի էր: Սպասելի էր, որ ՀՀԿ-ն պետք է առաջատար լիներ, սակայն նույնիսկ իշխող կուսակցության համար անսպասելի էր Արտաշատում ընտրություններին մասնակցության ցածր տոկոսը: Այստեղ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքիր խաղ է խաղացել, ինչի պատճառով էլ ՀՀԿ-ի արտաշատյան թևը կուսակցության առաջ «սևերես» է մնացել, և ստացվել է, որ Հովիկ Աբրահամյանը հաղթել է ՀՀԿ-ին: Աբրահամյանն այնքան «կլասիկ» է կազմակերպել ամեն ինչ, որ համատարած բոյկոտել են ընտրությունները, այն դեպքում, երբ ՀՀԿ-ն ճնշման լծակներ ունի և՛ դպրոցների, և՛ մանկապարտեզների, և՛ պոլիկլինիկաների և՛, ի վերջո, ողջ մարզպետարանի վրա:

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում բավական մեծ դժգոհություն կա կուսակցության արտաշատյան թևից, որն էլ ընտրությունների կազմակերպման պատասխանատուն էր:
Սա դեռ քիչ է, Հովիկ Աբրահամյանը յուրահատուկ «մեսիջներով» է հաղորդակցվել «մայր գետի»` ՀՀԿ-ի հետ: Մեր տեղեկություններով, անվավեր քվեաթերթիկներից զգալի հատվածի վրա գրված է եղել Արգամ Աբրահամյան և «պտիչկա»: Սա նաև հեռախոսով նկարել ու տարածել են: Կուսակցությունից «վտակված» Աբրահամյանը սրանով ցանկացել է ցույց տալ, որ Արտաշատում իրենք դեռ պահանջված են ու կարող են եղանակ ստեղծել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ